Բացահայտվեց Տաշիրում 1 տարի առաջ կատարված սպանությունը:
Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել:
Ընթացիկ տարում Արցախում 11 մշակութային և 9 երիտասարդական միջոցառումներ իրագործելու համար պետբյուջեի միջոցներից կհատկացվի մոտ 138 մլն դրամ:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Խաչատրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ երեկ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից փրկարարների կողմից դուրս բերված մահացած երիտասարդի ինքնությունը:
«Աղասի Այվազյանն ինձ չի պատկանում արդեն, ես ուղղակի որպես քամի փչում եմ նավի առագաստը, որ առաջ գնա: Ես դեռ որքան կարողանում՝ անում եմ իմ 77 տարեկան հասակում, կհասցնե՞մ՝ կանենք, չե՞մ հասցնի՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ կլինի: Ինչ էլ որ լինի, Աղասի Այվազյանի անունը պատկանում է ժողովրդին, հիմա չեն կարդա, որոշ ժամանակ հետո կկարդան: Մենք ինչպես ենք կարդում Հոմերոս…»:
Ինչպես էին աղջիկները գողություն կատարում հագուստի խանութներից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
«Մինչ ձյան տեղալը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ծառերի վաղաժամկետ վեգետացիայի նախանշաններ կային, ինչը ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում ծաղիկների ցրտահարման, և հետևաբար բերքի կորուստի պատճառ կարող էր հանդիսանալ»:
Վիճաբանություն և դանակահարություն Այգեշատում. հայտարարվել է հետախուզում:
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում:
Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է:
Նախարարը հատկապես կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի CARMAC շրջանակում մարզում արձանագրված արդյունքները: Մասնավորապես 16 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց գործունեությունը բարելավելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպերատիվներին տրամադրվել է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա` թվով 27 անիվավոր տրակտորներ:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումները՝ մարտի 1-ից մարտի 17-ը Ազատության հրապարակում հավաներ եւ հավաքների ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Ազատ Արթուրի Ասոյանը (1994 թ.) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող էր: Նա զոհվել է 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում:
78 վարորդ՝ անսթափ, 68-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։
«Նա իր զինվորական կյանքից ոչինչ չէր պատմում, երբ հարցնում էի, պատասխանում էր՝ կնոջ գործ չէ: Պատերազմ է, բոլորս էլ զինվոր ենք: Նա շատ էր կապված Արմենի հետ, ասում էր՝ որտեղ Արմենը, այնտեղ էլ՝ ես, ես նրա ստվերն եմ… Ավաղ, երկուսն էլ այսօր մեզ հետ չեն, իրար հետ են, հավիտյան իրար հետ…»
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար:
«Մենք ի վիճակի չենք: Երեւանն ու մյուս քաղաքները համեմատել չի լինի: Իրենք դրեցին նույն ստանդարտ Երեւանի գինը: Մենք հրաժարվեցինք, չմուծեցինք: Անցավ քանի տարի, ժողովրդի վիճակը շա՞տ լավացավ, հա՞, որ որոշել են դնել մեզի էս ձեւի չոքցնել: Մենք չոքող չենք, մանավանդ լենինականցին չոքող չէ հեչ մի իշխանության դեմ: Լենինականցին քանի մը օր առաջ իրա չչոքելը ցույց տվեց, ու չենք էլ չոքի ու իշխանությանը չենք ենթարկվի»:
Փետրվարի 21-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Մարտունու հանգստյան տուն իջնող ճանապարհին զենք-զինամթերք է
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, և համապատասխան հիմքեր ձեռք բերելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կկայացվի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով գործ հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:
Իշխանություն-հանրություն հարաբերություններում ալեկոծումները սպասված երևույթ են: Դրանք անհանգստություն են առաջացնում, երբ հասնում են 9-րդ ալիքի աստիճանի, որպիսին գրանցվեց փետրվարյան օրերին. այս ալիքի ազդեցությունն ուղղակի կործանարար է, դրանից խուսափելը՝ պարտադրանք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի:
2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանը «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոցից տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի բին Համադ ալ-Սուլայթին:
Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել և չէր կարողանում նույնիսկ պարկել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
«Տեղեկություն չունենք, պատճառը չգիտենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարը՝ խոսելով՝ գյուղի անասնագոմում պարանով կախված վիճակում հայտնաբերված պատանու մասին: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը որոշակի գործողություններ է կատարում. «Ինքն էլ առողջ, սպորտսմեն, լավ երեխա էր»: Համայնքի ղեկավարը նրան բնութագրեց որպես ճարպիկ, աշխույժ երեխա. «Սպորտով պարապում էր: Չենք պատկերացնում, որ այդ կարգի երեխան կարող էր տենց բան արած լինել»: