
Խավար տնակ` լուսավոր ապագայի սպասումով

Tsayg.am-ը գրում է. Կրկին տնակային պայմաններ և սոցիալական ծանր խնդիրներ: Գյումրիում այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր 88-ի աղետալի երկրաշարժին կորցնելով իրենց բնակարանները ապրում են տնակներում: Նրանցից մեկն է նաև Ալինա Մովսիսյանը, ով ապրում է Գյումրու Սավոյան 225/047 տնակում իր 19-ամյա դստեր Լիանայի հետ: Ընտանիքը հազիվ է գոյատևում հարևանների և բարի մարդկանց օգնությամբ:
Այս ընտանիքին նպաստից զրկելու պատճառների առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սոցիալական ծառայությունների Գյումրի 2 տարածքային բաժնի պետ Էդուարդ Բաղրամյանից: Նրա տեղեկացմամբ ընտանիքը նպաստից զրկվել է սոցիալական խմբի փոփոխության պատճառով. Պարոն Բաղրամյանի խոսքերով ընտանիքում 2 չափահաս անձի առկայության դեպքում ընտանեկան նպաստ չի տրամադրվում: Հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վատ պայմանները, Սավոյան 225/047 տնակի բնակիչները ընդգրկվել են հրատապ օգնության ծրագրի մեջ և որոշակի դրամական օգնություն ստացել: Էդուարդ Բաղրամյանը նշել է, որ պատրաստ է կրկին հանդիպել տիկին Ալինային և հնարավորինս աջակցել: