Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր նախատեսված «100 ղողանջ» արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միանալու են նաև Մոսկվայի Քրիստես Ամենափրկչի տաճարը և Փարիզի Աստվածամոր տաճարը:
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորության տակ գտնվող «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ), որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հաղթեց դատարանում:
Արարողակարգային միջոցառումների անցկացման և դրանց նախապատրաստվելու նպատակով Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի տարածքը քաղաքացիների և հյուրերի համար փակ կլինի ապրիլի 23-ին՝ մինչև ժամը 13-ը, և նույն օրվա ժամը 18-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 13-ը:
Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրի, բավական հարուստ է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ կեսօրին արտակարգ վիճակ է եղել՝ թեժ վիճաբանություն կալանավորներից մեկի եւ ՔԿՀ աշխատակիցների միջեւ: Մի մասն ասում է, թե դա կապված է կալանավորին էտապավորելու՝ տեղափոխելու հետ, մյուսներն ասում են, թե նրան թույլ չեն տվել տեսակցություն, եւ քանի որ կալանավորն էլ «շարքային չէ, այլ զոն նայողներից», ըմբոստացել է:
Մոսկվայից գալուց ուղևորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ:
Հեղինակավոր Theguardian-ը ծավալուն հրապարակում է պատրաստել Հայոց ցեղասպանության և դրա հետևանքով աշխարհով մեկ սփռված ժառանգների` աշխարհահռչակ հայերի մասին, որը ներկայացնում ենք ստորև: Հայերը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ փախել են իրենց հայրենիքից և հաստատվել, բարգավաճել են աշխարհի տարբեր երկրներում:
Խողովակների առուվաճառքի անվան տակ զբաղվել են թմրամիջոց իրացնելով:
«Տասնհինգ թվի զուլումն ուրիշ էր: Մեր ժողովուրդն անզեն էր, պետություն չունեինք: Հիմա պետություն, բանակ ունենք: Ղարաբաղցիները քաջ են, որովհետև լեռնցիներ են՝ սասունցիների, զեյթունցիների պես: Մեր ժողովուրդն է քաջ, մենք Տիգրան Մեծի զարմից ենք: Արցախի այս վերջին կռվում թուրքը լավ զգաց դա»:
23-ամյա ուսանողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթուհուն նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու:
Ապրիլի 22-25-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան և էջմիածին քաղաքներում անցնելու են ուժեղացված ծառայության:
Թմրամիջոց հյուրասիրողն ու հյուրասիրվողը՝ ոստիկանությունում:
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին լարվածությունը վերջին 3-4 օրերին մի փոքր ակտիվացել է: Տավուշի մարզի Չինարի, Չորաթան, Արծվաբերդ գյուղերի բնակիչները, չնայած թշնամու կողմից շարունակվող կրակոցներին, շարունակում են իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ:
Ապրիլի 20-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժինում ահազանգ էր ստացվել, որ Սանահին կայարան թաղամասում գտնվող խանութում պայթյուն է տեղի ունեցել:
1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործած տեղահանման ու ջարդերի ականատես է եղել Աքորու բնակիչ Արաքսյա Մարտիրոսյանի հայրական ընտանիքը:
«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։
Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել
Դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման…
Ապրիլի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 6 հասցեի դիմաց «Կասիր» մակնիշի մոտոցիկլետ է կողաշրջվել:
Ապրիլի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Անդրանիկի փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էդգար Մ.-ին` իր վարած «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայով, և 1996 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։
Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քանի 3.7 մլն դրամ:
Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, 1995 թ. ծնված Սարգիս Գ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Մարտունու Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1978 թ. ծնված Արտակ Գ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:
Ներկայացել է որպես ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քրոջ որդի և Հոկտեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժշկի որդի, աղջկան խաբել, թե կամուսնանա նրա հետ, սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:
Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23- 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: