Մոսկվայի ՆԳՆ աշխատակիցներն արգելել են Երևան ուղևորվող ավտոմուսներին շարունակել երթուղին

РИА Новости-իի փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյանը Մոսկվայի պետավտոտեսչության աշխատակիցները դեպի Երևան ուղևորվող 2 մարդատար ավտոբուս են կանգնեցրել: Ըստ կայքի՝ մեքենաների զննության արդյունքում պարզվել է, որ դրանք արգելակիչների և ղեկի հետ կապված լուրջ անսարքություններ ունեն: Բացի այդ, կայքը տեղեկացնում է, որ ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները  պարզել են, որ վարորդները չունեն համապատասխան արտոնագիր: Ավտոբուսների վարորդները տեղափոխվե; են ՆԳՆ վարչություն, իսկ մեքենաները տեղափոխվել են հատուկ կայանատեղի:

 

Տեսանյութեր

Լրահոս