Բաժիններ՝

Հավատա՞լ ճակատագրին, թե՞ ոչ. պատասխանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը

– Մի թերթում կարդացել եմ, որ Աստված նախասահմանել է բոլորի ճակատագիրը: Հավատա՞լ ճակատագրին, թե՞ ոչ:

– Ճակատագիր սահմանել՝ նշանակում է մարդու կյանքը ծրագրավորել և զրկել նրան սեփական կամքից և ընտրելու իրավունքից: Գիտենք, որ Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ ու պատկերով, նաև ազատ ընտրություն կատարելու իրավունքով (Ծննդ. 1: 26): Եվ եթե այդ թերթը պնդում է, թե Աստված մարդուն ինչ-ինչ ճակատագիր է նախապատրաստել, ապա նրանք առնվազն ծանոթ չեն Աստվածաշունչ մատյանին: Աստված մարդուն տվել է անսահման ազատություն, և անհեթեթ կլիներ նաև զրկել նրան այդ ազատությունից՝ ծրագրավորված ճակատագրով: Ճակատագրի գոյությունն ինքնին կնշանակեր, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի: Իսկ սա նշանակում է, որ մարդը նման չէ իր Արարչին: Մարդն ինքն է կառուցում իր կյանքը, ինքն է կամենում՝ ինչ անել կամ չանել: Պարզապես Աստված իր նախախնամությամբ պահպանում է իր ստեղծած էակներին: Նախախնամություն, ահա ինչ կա իրականում: Ճակատագիր հասկացողությունը քրիստոնյաներին խորթ է և օտար, այն բնորոշ է մուսուլմաններին և այլադավաններին:

Օրհնությամբ`Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս