Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ:
Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Դ.-ին, 1984 թ. ծնված Գևորգ Դ.-ին, 1989 թ. ծնված Ժիրայր Պ.-ին և 1986 թ. ծնված Վարդան Հ.-ին:
Միակ հատվածը, որ որևիցե մեկը կարող էր թյուրիմացաբար հասկանալ, որ Ալավերդի քաղաքը անվանվել է գյուղ` այն դրվագն է, երբ երկրորդ սերիայի մոտ 7:30-րդ րոպեին դերասանուհի Ա. Կիրակոսյանը՝ մարմնավորելով Հայարփիի կերպարը, նշում է, որ «Ալավերդիում մազերս ավելի լավ կսարքեին», այնուհետև 10:00-րդ րոպեին նա ասում է «քեֆին մեր տանեցիքին էլ գյուղից կկանչեի»:
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Սաֆարյանի պաշտպանների բողոքը։ Փաստաբանները դատարան էին բողոքարկել նրանց կալանավորելու որոշումները։
Նամակի ժանրը ես համարում եմ հուսահատության ժանր: Թեպետ ես բնավ հուսահատված չեմ, սակայն ոմանք իմ հոդվածներում երբեմն հուսահատություն են տեսնում: Ես իրականում (անգամ, եթե անհամեստ թվա) պարզորոշ տեսնում եմ վտանգները եւ իրադարձությունների զարգացման հեռանկարը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք, երեկվա դրությամբ դեռ մեղադրյալներ չկային:
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:
50 ազատամարտիկների փոխարեն այսօվանից հացադուլ է անելու միայն Խաչիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ ի պաշտպանություն ՀԽ կալանավորված անդամների կազմակերպված հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենք 50 ազատամարտիկներով այսօրվանից Ազատության հրապարակում հացադուլ են սկսելու՝ պահանջելով ազատ արձակել ՀԽ անդամներին:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake up the Souls (Արթնացրեք հոգիները) խորագրով համերգային շրջագայությունը սկսվել է ապրիլի 6-ին Լոս Անջելեսում և կավարտվի 23-ին Երևանում:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ժամը 19-ից Բրազիլիայի հրապարակից տրանսպորտ է տրամադրում՝ Էջմիածին մեկնելու համար:
«Երևանում անցկացվելիք միջազգային այս համաժողովը ունենալու է աննախադեպ մասշտաբներ՝ մոտ 600 պատվիրակներ կմասնակցեն, տեղի կունենան նաև գիտաժողովներ…
Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։
Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր:
ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների թիվն այս պահին 60-ից ավելի է՝ նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ:
Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին քաղաքացի ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անցել է նրանց կողմը, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել՝ որպես ցեղասպանություն:
Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում:
Այս տարի ես նույնպես ստացել էի առաջարկ` երգ գրել Եվրատեսիլի համար: Սակայն այնպես ստացվեց, որ երգի տեքստի մեջ առկա Հայոց ցեղասպանության շատ ուղիղ բնութագիրը չէր համապատասխանում եվրատեսիլյան չափանիշներին:
Երեկ Արզնի գյուղի ամառանոցներերից մեկում 25-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել:
Այսօր առավոտյան ՀԽ Քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե որպես ապրիլի 7-ի գործով վկա:
Ապրիլի 20-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մահացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Աբրահամյանը:
Ապրիլի 19-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ ապրիլի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 31-ամյա Հովիկ Վարդանյանը վարելով Mitsubishi մակնիշի 34 FA 327 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում Դրախտ ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 65-ից 70 տարեկան կնոջ: