Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
Մոսկվայում այսօր սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ երկրի ՆԳՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը։
Տեղական արտադրողներից շատերն անհանգտացած են մամուլում հայտնված լուրերից, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյան որդին` Արմեն Նազարյանը, պատրաստվում է ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ:
Փլուզման պահին ճանապարհին ընթացող մեքենա է եղել, ժայռը փլուզվել է անմիջապես ավտոմեքենայի վրա, այն վերածելով մետաղե ջարդոնի, բարեբախտաբար մեքենայի վարորդն ու ուղևորը լուրջ նասվածքներ չեն ստացել:
Փետրվարի 27-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հիսունամյակի փողոցում` դատարանի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող», 46-ամյա Վադիմ Իվանենկոյի Անթալիայում տեղի ունեցած սպանության մասին: Փետրվարի 9-ին ծովափնյա ռեստորաններից մեկում գողականների ճաշկերույթն ավարտվել է «օրենքով գողերից» մեկի` Իվանենկոյի սպանությամբ, եւս մեկը` Ժուրակովսկին կամ Վովա Պուխլին ստացել է վնասվածքներ:
Փետրվարի 27-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարմանը, և թե ինչ է արվում հայկական կողմից՝ խոչընդոտելու դրան, ասել է. «Մի կողմից մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր սուվերեն պետություն զենքի վաճառքի անխախտելի իրավունք ունի, բայցև կարծում ենք, որ ռազմավարական դաշնակցի հետաքրքրություններն ու մտավախություններն էլ պետք է հաշվի առնվեն»:
Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի մասնակիցները ոտքերով և ձեռքերով, քարերով ու դանակով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 26-ին, ժամը 14:45-ին, Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 65-ամյա Վարսենիկ Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Նալբանդյան փողոցի խաչմերուկում թիվ 57 ավտոբուսի սրահում մեկը պայուսակից գողություն է կատարել, որին իրենք բռնել են եւ թույլ չեն տալիս դուրս գալ:
Փետրվարի 26-ին, ժամը 13.10-ին, «Բոգդան» մակնիշի ավտուբուսի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է 30-ամյա տղամարդու:
Երևանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։
«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում այսօր գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական պարարտանյութերն օրգանական կամ կենսաբանական պարարտանյութերով փոխարինելու մեծ միտում կա: Հանքային պարարտանյութերի ամենամյա մեծ չափաբաժինների կիրառումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում հողերի քիմիական աղտոտման և էկոլոգիապես ոչ անվտանգ սննդամթերքի արտադրման համար: Մինչդեռ օրգանական կամ կենսաբանական պարարտանյութերը, ըստ Վահիկ Նաիրյանի, անհամեմատ անվտանգ են և՛ շրջապատող միջավայրի, և՛ էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության համար:
Այսօր ղարաբաղյան շարժումը, ազգային ազատագրական շարժման մասնակից լինելը դարձել է կրիայի պատյան, այսինքն՝ դրանով պաշտպանվում են: Սակայն հայրենիքը նա չէ, որին ծառայություն մատուցած լինելը քո համար դրոշ դարձնես: Պարտավոր ենք ծառայել:
Ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր բնակարանից գողացել են 1.350.000 դրամ, ոսկյա և արծաթյա զարդեր` պատճառելով 3.350.000 դրամի նյութական վնաս:
Վահե Գրիգորյանը խտրական վերաբերմունքի դրսևորում համարեց 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի և դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում քաղաքական այլախոհների նկատմամբ ակնհայտորեն դրսևորված խտրական վերաբերմունքը:
Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Կոտրել էր եկեղեցու գանձանակի կողպեքն ու գողացել գումարը: Բայց չէր վայելել:
2014 թ. դեկտեմբերի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 1981 թ. Մարիա Ա.-ի անձնագրային տվյալներով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեում գործող կահույքի խանութ-սրահից 870.000 դրամ արժողության կահույք ձեռք բերելու և դրան տիրանալու մասին:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, բացառությամբ արևելյան շրջանների, կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանո
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնելու եւ հանրությանն արդյունքների մասին ծանոթացնելու անհրաժեշտությունը:
Օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն:
Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի քրեական մի շարք հնչեղ գործերի դիտարկմանը:
Այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մրցութային հանձնաժողովն այսօր լսեց մյուս 6 հավակնորդներին: Հիշեցնենք, որ մրցույթի հարցազրույցի փուլը մեկնարկել էր երեկ:
Փետրվարի 27-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածում «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Սևանա լճում. անհրաժեշտ է օգնություն:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի ծնողներն այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ իրենցից ոմանց մոտավորապես 2 շաբաթ առաջ կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նոր արձանագրություն կազմելու նպատակով, իսկ ոմանց էլ ծանուցագրեր են ուղարկել:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը Հայաստանում անցկացնելու պահանջով «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության ակցիան այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ սկսվեց միջադեպով: