 
                        Շենքի վերևի հարկում, ինչպես բաց երկնքի տակ
 
                                    ankyun3.am-ը գրում է. Այս տարի պետբյուջեից տրամադրվող միջոցներով Ալավերդում վերանորոգվում է բազմաբնակարան երեք շենքի տանիք: Վերանորոգման կարիք ունեցող շենքերի թիվն իրականում շատ ավելին է, սակայն այդքանը միանգամից նորոգելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ինչն առայժմ չկա: Ալավերդու քաղաքապետարանում արդեն, ըստ առաջնահերթության, ցուցակագրված են այն շենքերը, որոնց տանիքները անմխիթար վիճակում են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        