Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 10-ն ամփոփել վերահսկողության արդյունքները

Դեկտեմբերի 4-ին Վերահսկիչ պալատում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ Յոթերորդ եւ Տասներորդ վարչությունների աշխատակիցները եւ նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

Խորհրդակցությունների ընթացքում Վերահսկիչ պալատի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները, վերահսկողության ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծման համար կիրառված միջոցները:

ՎՊ նախագահն ընդգծել է վերահսկողական աշխատանքներում հստակ հետևողականություն ցուցաբերելու և բացասական երևույթների պատճառահետևանքային կապերին էական ուշադրություն դարձնելու կարևորությունը:

Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 10-ն ամփոփել վերահսկողության արդյունքները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031