Զոհված զինծառայողն այսօր պետք է զորացրվեր. ընտանիքը վաղ առավոտից սպասում էր. news.am
Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը, որի համագյուղացին է այս գիշեր զոհված զինծառայողը:
«Այսօր պետք է զորացրվեր, ընտանիքում սպասում էին, այն էլ առավոտյան իմացանք, որ զոհվել է… Սարսափելի բան է, ընտանիքում Էրիկի վերադարձին էին սպասում»,- ասաց գյուղապետը:
Էրիկը տան փոքրն էր, իրենից մեծ 3 եղբայր եւ 1 քույր ուներ: Գրիգորյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:
Ամբողջությամբ` այստեղ