Անվասայլակով տեղաշարժվողների համար Գյումրին շարունակում է մնալ անմատչելի
Tsayg.am-ը գրոըմ է. Դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը: Այն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից հայտարարվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումների համաձայն ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի հաշմանդամության այս կամ այն ձևը: 15 ու դրանից բարձր տարիքի 110 միլիոնից մինչև 190 մլն մարդ գործունեության հետ կապված զգալի դժվարություններ ունի: Իր գոյության ընթացքում ՄԱԿ-ը ձգտել է բարելավել հաշմանդամություն ունեցող մարդկանց վիճակն ու նրանց կենսապայմանները: 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որն իրավապաշտպան փաստաթուղթ է` սոցիալական զարգացման կողմնորոշմամբ: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008 թվականի մայիսի 3-ին: