Բաժիններ՝

«Պահը եկել է լրջանալու». Մեկնարկեց «Նոր Հայաստանի» երթը

«Մա՛հ ռեժիմին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում կրկին այս խոսքերով իր ելույթը սկսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը: Նա հայտարարեց, որ տեղեկություն ունի, թե Հայկ Կյուրեղյանը հացադուլ է սկել. «Հայկ Կյուրեղյանին կոչ ենք անում դադարեցնել հացադուլը: Հայկը իր լուռ այդ արարքով ոչ ոքի չի տեղեկացրել, բայց որևէ զոհողություն անարդյունք չի լինում»: Նա հայտարարեց, որ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այն, ինչ ուզում են անել, առանց ժողովրդի մասնակցության՝ հնարավոր չէ: Ժ. Սեֆիլյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 6-ին կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում, բայց առավել վճռորոշ է լինելու մյուս օրը: «Սիրելի ժողովուրդ, պահը եկել է լրջանալու: Կիրակի օրը ժամը 8-ին այս հրապարակը պետք է սկսի լցվել ու 9-ին, 10-ի լեփ-լեցուն լինի:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատրաստ ենք ամեն գնով արմատական, վճռական, պատասխանատու քայլերի գնալու: Սակայն պետք է ժողովուրդը մասնակից լինի»,-հայտարարեց Ժ. Սեֆիլյանը: Նա խնդրեց մինչև երթը, մի փոքրիկ վրան դնել Վոլոդյա Ավետիսյանի նկարի մոտ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, վերցրեցին վրանը, ինչի արդյունքում բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև: Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Արմեն Մարտիրոսյանն էլ ժողովրդին կոչ արեցին հանգստություն պահպանել, ու թողնել ոստիկաններին՝ տանել իրենց «ավարը»: Դրանից հետո մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի երթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս