Ոստիկանապետի դիմումն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով:  ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, ՀՀ ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն  ուղարկվել է ՀՔԾ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031