![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան վիզային ռեժիմ չի սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/Viza.jpg)
Անկարան մտադիր չէ այցագրի (վիզային) ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, թեև երկու երկրների հարաբերությունները սրվել են, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանությանը:
«Թուրքիան վիզային ռեժիմ չի սահմանի Ռուսաստանի քաղաքացիների դեմ, քանի որ ռուս ժողովրդին բարեկամ է համարում»,- հայտնել են գործակալությանը դիվանագիտական ներկայացուցչությունից:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից: Այս մասին հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Այդ որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամի մեջ հայտնվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: