
Թբիլիսի-Երևան միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել է ձորակը. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը (երթուղի` Թբիլիսի-Երևան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել մոտակա ձորակը և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորներից 3-ը` 1959 թ. ծնված Կ. Շ. ը, 1972 թ. ծնված Բ. Բ-ը (Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ) և 26-ամյա Մ. Դ.-ը (Ռումինիայի հանրապետության քաղաքացի) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ուղևորներ Կ. Շ.-ը և Բ. Բ.-ը տեղափոխվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Դ.-ը ստացել է առաջին բուժօգնություն: