Երվանդ Զորյանը նշանակվել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ
Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և մտավոր սեփականության փորձառու մասնագետը կառաջնորդի Հայաստանում «Սինոփսիսի» գիտաարտադրական կենտրոնը դեպի զարգացման հաջորդ փուլ«Սինոփսիս» ընկերությունը՝ առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ գործընկերը, այսօր հայտատարեց, որ Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ և առաջատար հետազոտող դր. Երվանդ Զորյանը նշանակվել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ:
Իր այս նոր դերում դր. Զորյանը կստանձնի Հայաստանում Սինոփսիսի մասնաճյուղի ղեկավարման պատասխանատվությունը՝ ի նպաստ ԷՆԱ և մտավոր սեփականության ոլորտում «Սինոփսիսի» առաջատարությունը պահպանելու ռազմավարությանը: Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ և Հայաստանում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող ԷՆԱ և մտավոր սեփականության ոլորտի բազմավաստակ մասնագետ դր. Երվանդ Զորյանը լավագույնս պատրաստված է աջակցելու Հայաստանում ՏՏ զարգացմանն ու տեխնոլոգիական նորարարության խթանմանը:
«Հայաստանը հյուրընկալում է «Սինոփսիս» ընկերության ամենախոշոր գիտաարտադրական մասնաճյուղերից մեկը՝ 700-ից ավել աշխատակիցներով: Մեր թիմն իր մասնագիտական տաղանդների և գերազանց իրագործման շնորհիվ իր ներդրումն է ունենում ամենաառաջատար կիսահաղորդչային գործընթացների հիման վրա ստեղծվող մտավոր սեփականության և ԷՆԱ արտադրանքի մշակման մեջ», – ասում է Երվանդ Զորյանը:
«Ես խանդավառված եմ Հայաստանյան մեր թիմի հետ աշխատելու և համատեղ աշխատանքի արդյունքում կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում «Սինոփսիսի» համաշխարհային հաճախորդների հաջողությունն ապահովող լուծումների ստեղծման հեռանկարով»: