
Լամբադա կամրջի վրա վթար է տեղի ունեցել. կա զոհ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Լամբադա կամրջիվրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռրս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 SO 520 պետհամարանիշի (վարորդ` Ռ. Կ., ծնվ.1993 թ.) և «Մերսեդես C180» մակնիշի 80 SQ 909 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ա., ծնվ.1988 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Լ. Ս.-ը տեղում զոհվել է:
Փրկարարներն ավտոմեքնեայի արգելափակումից դուրս են բերել Լ.Ս.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները: