Արամ առաջինը ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը փոխանցում է, որ Արամ առաջինը ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։ «Այն հնարավորություն կստեղծի, որպեսզի ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցություններն ավելի լայն ու գործուն մասնակցություն ունենան, ինչպես նաև հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հնարավորություն ու պարտավորություն պետք է ընձեռի», – ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Արամ Վեհափառը վերահաստատել է Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի անկախության առավել ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերին և աշխատանքներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031