
Վթար Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Վաղարշապատ հատվածի 8-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 31ՕՕ187 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Բ. ծնվ. 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, սահել ձորակը (մոտ 300 մ.) և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Հ. Բ.-ը և ուղևոր` 1999 թ. ծնված Կ. Խ.-ը տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: