Ստանդարտացման ազգային մարմնի ղեկավար Ե.Ազարյանի և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ՌԱԳՄ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա.Լոցմանովի կողմից ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն արժանացել է «Ոսկե մրցանակի»:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.25-ի սահմաններում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ցանկապատված հողամասը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1947 թ. ծնված Սիրան Բաբասյանը:
«Այդ զենքը մի օր պետք է կրակեր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Դա ուղղված կլիներ պետական մարմնին, թե ուղղված կլիներ կոնկրետ անձի կամ անձանց կամ անձանց խմբերին, դա այս պահի դրությամբ, այսինքն՝ հասարակական վստահության մթոնոլորտ ձևավորելու տեսակետից, նշանակություն չունի»:
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց:
Այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ լրատվամիջոցները պետք է որոշ նյութեր հրապարակելուց առաջ մտածեն՝ այս լուրը կարո՞ղ է ինչ-որ մեկին վնասել, թե ոչ: Ըստ նրա՝ շատ լուրջ անելիքներ կան և՛ օրենսդրական դաշտում, և՛ ժուռնալիստական էթիկայի շրջանակներում.
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
«Ագրեսիվ, սեռական բնույթ ունեցող ինֆորմացիան ազդում է մարդու բնազդների վրա, իսկ բնազդների վրա ազդող ինֆորմացիան մեծ լսարան գրավելու միտում ունի: Նմանատիպ բովանդակությունը կոմերցիայի տեսանկյունից շահավետ է, քանի որ մեծ լսարանն ավելի հեշտ է վաճառել ավելի թանկ գովազդատուներին»,- այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ 168.am-ի ու «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. կա տուժած:
«Էդիրնե Գաբուի» գերեզմանատան հայկական հատվածում են ամփոփված 1915 թվականին Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյանները:
Պատկերացրեք 20 տարեկան մի աղջնակի, որը գնացել է տեղամաս՝ որպես դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Նա տեսնում է, որ կեղծարարները ցանկանում են հանցագործություն կատարել, եւ փորձում է դա արձանագրել: Սկզբում կեղծարարները ձգտում են ահաբեկել այդ աղջկան, բայց վերջինս, ենթադրենք, դիմադրում է: Բայց քանի որ կեղծարարները պետական համակարգի մի մասն են, նրանք շատ արագ շոշափում են աղջկա թույլ տեղերը եւ անմիջապես զանգում են նրա ծնողներին, բարեկամներին, որոնք, հնարավոր է, աշխատում են պետական համակարգում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
«Բազմաթիվ անգամ նկատել եմ, որ մեր հանձնաժողովի նախագահը պառկել է սեղանի և մատյանների վրա՝ գրիչը և կնիքը ձեռքին, նկատողություն եմ արել ու ինքը վեր է կացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանի մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա:
Կուզեի իմանալ Ձեր կարծիքը մեր օրերի մասոնական շարժման մասին: Ես ֆրանսիահայ շատ լավ ընկեր ունեմ, նա մասոն է: Մենք միասին Եկեղեցի ենք գնում, նա օգնում է ինտերնատներին ու մանկապարտեզներին, նաև ուսանողներին. բարի գործեր շատ է անում: Երբ իմացա, որ նա մասոն է` ապշեցի: Ես չէի ուզենա ընկեր կորցնել: Նա մկրտված է ու հպարտ է, որ քրիստոնյա է: Բավականին վատ է վերաբերվում աղանդավորներին, հատկապես տանել չի կարող մուսուլմաններին: Բացի այդ, նա մեծ հայրենասիրությամբ է լցված իր իրական հայրենիքի` Ֆրանսիայի, և պատմական հայրենիքի` Հայաստանի նկատմամբ:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ընթացքում որոշում է կայացվել ևս մեկ քրեական գործ հարուցելու մասին:
«Մի ամիս կլինի՝ երեխաներիս հետ ընկերուհուս տանն եմ ապրում: Բայց երկար չեմ կարա մնամ, ընկերուհիս էլ ընտանիք ունի, հիվանդ սկեսրայր ունի…»:
Կարելի՞ է բարեմաղթել՝ եղիր հարուստ։ Պատասխանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում 88-ի երկրաշարժը ճակատագրական դարձավ ոչ միայն շենքերի բնակիչների համար, այլ նաև սեփական տներում ապրողների:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կ.-ն ինքնությունը չպարզված անձանց հետ Գավառ քաղաքի հասարակական բնակելի շենքերից մեկի շրջակայքում ծագած վիճաբանության ժամանակ որպես զենք օգտագործվող առարկաների՝ ծալովի դանակի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացիներ Գրիշա Զ.-ին, Սերյոժա Ղ.-ին և Գարսևան Ս.-ին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները բախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայոց սահմաններին ապրող բնակիչն իր շենի, ասել է թե՝ մեր երկրի պաշտպանն է։ Դարավերջին, երբ բանակ չունեինք, զորք չունեինք` նրանք պաշտպանեցին մեր երկիրը։ Հաղթական հրադադարից հետո նրանք սահմանի պաշտպանությունը հանձնեցին մեր կազմավորված բանակի զինվորներին ու անցան մեր շեների նորոգմանը։