Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը միայնակ դուրս է եկել եղբոր տանից և քայլել դեպի տուն, դեռևս տուն չհասած, իր կողքին կանգնել է ռուսական արտադրության ավտոմեքենա, որի ուղևորը մեքենայից կոպիտ տոնով հարցրել է՝ «ո՞վ ես, ո՞ւր ես գնում»: Ինքը հարցից զայրանալով՝ պատասխանել է հարցով. «հո մե՞նթ չես»: Ավտոմեքենայի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է իրեն և ասել, թե՝ «միլիցեն ի՞նչ կապ ունի, արի տղավարի խոսենք»:
Բժիշկների կողմից կազմակերպվել ու անցկացվել է համապատասխան բուժզննություն, որից հետո անմիջապես տուժածը վիրահատվել է:
Համայնքների խոշորացման ծրագիրը սարերի ետևում չէ. պիլոտային ծրագրի մեկնարկն արդեն տրված է, մայիսի 17-ին սպասվում է հանրաքվե:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը տեղ-տեղ պատասխանել է կրակոցներին, զոհեր և վիրավորներ չկան:
Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից ՝ մարտի 2-14-ը կատարած հետազոտության արդյունքները:
168.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս կինոռեժիսորի անունը
Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են Եմենից Հայաստանի քաղաքացիներին տարհանելու տեղեկոեւթյունը:
Ապրիլի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 30 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին և 1989 թ. ծնված Էդգար Բ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կինոյի մասին օրենքը պետք է սահմանի, որ անհրաժեշտ է մի մարմին լինի, որը լիցենզիա կտա ոչ թե ֆիլմին, այլ սկսած այն մարդուց, ով նկարահանում է այդ ֆիլմը: Կինոթատրոններն էլ իրենց հերթին չպետք է ցուցադրեն լիցենզիա չունեցող ֆիլմեր:
Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 6-ին, արձանագրված երկրաշարժից հետեւանքով որեւէ վնաս չի եղել:
«Բալա ջան էնենց ուժեղ պայթուն էր, մեզ թվաց թե մեր թաղամասը պայթեց, բայց պարզվեց, որ տուննա պայթել։ Բոլորս դուրս վազեցինք, երեխեքը լացում էին, մինչև հիմա էլ վախեցած ենք, երևի մենք բոլորս կհրաժարվենք գազ օգտագործելուց»:
Ապրիլի 5-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:
Ապրիլի 6-ին, ժամը 00.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Մեր ժողովրդի ցանկացած միջոցառման ժամանակ հակառակորդն իր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի չթույլատրի, որ այդ միջոցառումները պատշաճ ձեւով կազմակերպվեն մեր հանրապետությունում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, կարծում եմ, այդ շարքին են դասվում:
Դաստակերտի բնակարանային ֆոնդը կազմում են 8 անդրջրհեղեղյան շրջանի շենքերը՝ անհուսալիորեն քայքայված ճակատամասերով: Այդ տներում 84 անբարեկարգ բնակարաններ կան, միջինը՝ 35.5 քառակուսի մետր մակերեսով: Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքում այդ ցուցանիշը գերազանցում է 63 քառակուսի մետրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։
Ադրբեջանի օդուժը ապրիլի 4-ին գիշերային զորավարժություն է անցկացրել սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ «Су 25» և « МиГ-29» կործանիչների մասնակցությամբ:
«Լավ տեղերը կտանենք՝ Սեւան, Գառնի, Գեղարդ, կարող է նաեւ Արցախ տանենք, կտեսնենք, Ազգային ժողով կարող է բերենք, նիստեր ունենք մյուս շաբաթ, կարող է եռօրյային բերենք: Ես կառաջարկեմ, որ նրան Աժ տանենք, պրոպուսկը ես կտամ: Տանենք ԱԺ, որ զարմացնենք մեր պատգամավորների գեղեցիկ տեսքով, ինտելեկտուալ մակարդակով, որ աղջիկը իմանա, որ տենց հայրենակիցներ ունի: Ես վստահ եմ, որ նա կզարմանա»:
2015 թվականի ապրիլի 5-ին` ժամը 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ձերբակալվել է խորթ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 29-ամյա տղամարդը: Վերջինս բնակվել է իր փաստացի կնոջ ու նրա` անչափահաս երեխայի հետ, որի ժամանակ էլ գրանցվել է այդ ահասարսուռ դեպքը: Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:
Եթե տեսակդ ստեղծագործող է, ձեռքբերումից մինչև կորուստ, բարդույթից մինչև ազատություն, ատելությունից մինչև սեր, ցանկացած զգացումի վերապրման ժամանակ, ստեղծագործելն է թեթևացումդ։
Ապրիլի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, 10-ին սպասվում է անձրև:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տխրահռչակ «բիզնես-լեդի» Հերմինե Նաղդալյանից և երեկ նրա հետ Ծիծեռնակաբերդում գտնված ՀՀԿ-ական կանանցից պահանջում ենք անհապաղ հանրային բացատրություն ներկայացնել Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը որպես «տոնակատարության» ներկայացնելու ինքնագլուխ, ստոր և քստմնելի արարքի համար։ Հայ հանրությունը նրանց չի լիազորել և չի պատվիրակել հայոց պատմության ամենաարյունալի էջը մեկնաբանել ժպիտով և օսմանյան թուրքերի կողմից հարյուր տարի առաջ իրականացված նախճիրին այսօր պատասխանել փուչիկներով, ծաղիկներով և սելֆիներով։
Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսել, որից հետո տունը մասամբ փլուզվել է. կա տուժած:
Մեր լրատվամիջոցներից շատերը, ի դեպ, դարձել են գուժկան։ Մեկ էլ տեսար՝ զանազան կայքերից ֆեյսբուքում հայտնվեցին «շտապ» գրառմամբ լուրեր: Մինչդեռ դրանց մեծ մասը հիմնականում հնացած է ու ակտուալ չէ, եւ հետո, «շտապ» բառն է սխալ գործածվում. պետք է լինի «հրատապ»:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Ժամը 06.00-ի սահմաններում Կարմիր գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Խաչատրյանն ահազանգել է Կարմիրի գյուղապետ Միշա Դանիելյանին և հայտնել, որ իր տանը կից գտնվող գոմի տանիքը փլուզվել է, իսկ փլուզման տակ գառներ ու ոչխարներ են մնացել:
Ամփոփվել են 5-րդ «ArmNet» համահայկական վեբ-մրցույթի ադյունքները: Գլխավոր մրցանակը լավագույն վեբ կայքի համար ստացավ www.mediamax.am-ը, որը լավագույնը ճանաչվեց նաև «Լավագույն բովանդակություն» անվանակարգում, մինչդեռ Shadowmatic յուրօրինակ նախագիծն արժանացավ Գլխավոր մրցանակի՝ որպես լավագույն բջջային հավելված՝ իր հետ տանելով նաև մրցանակներ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգերում:
Ամերիկացին որպես ամենացայտուն օրինակ հիշատակել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի ազատազրկման փաստը: Փենինգտոնը արձանագրել է, որ Արզումանյանը բանտում է պահվում բավականին ծանր հոդվածներով՝ «պետական իշխանության բռնազավթում» եւ «զանգվածային անկարգությունների հրահրում», մինչդեռ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները կասկածելի են: