0 «Ոչ» «Արթիկ» և «Գորիս» ՔԿՀ-ներում. ինչպես են քվեարկել քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում սահմանադրական հանրաքվեի տեղամասերում ձայների գերակշիռ մասը ստացել է «Այո»-ն:

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունեցել է 958 կալանավոր: 7 ՔԿՀ-ներում՝ «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն», «Արմավիր», «Աբովյան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», ընտրատեղամասերը բացվել են ժամը 17:00-ին, իսկ Նուբարաշեն ՔԿՀ-ում՝ 11:00-ին:

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը 34 է եղել, որոնցից քվեարկությանը մասնակցել է 32-ը: Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ մասնակիցներից 29-ը «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, 3-ը՝ «Ոչ»:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 669. ԿԸՀ տվյալների համաձայն՝ 661-ը մասնակցել է հանրաքվեին, որոնցից 583-ը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 23-ը՝ դեմ: 55 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Կարդացեք նաև

«Վարդաշեն» ՔՀԿ-ում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված է եղել 53 քաղաքացի. քվեարկությանը մասնակցել է 51-ը, որոնցից 47-ն «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, 2-ը՝ «Ոչ»: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Արմավիր» ՔԿՀ-ում 56 քաղաքացի ընդգրկված է եղել հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում, որոնցից 54-ն է մասնակցել քվեարկությանը: Մասնակիցներից 51-ն «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, 2-ը՝ «Ոչ»: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

«Աբովյան» ՔԿՀ-ում 38 քաղաքացի ընդգրկված է եղել հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում: Քվեարկությանը մասնակցել է 36 քաղաքացի, որոնցից 32-ը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, 2-ը՝ դեմ: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Վանաձոր» ՔԿՀ-ում 41 քաղաքացի ընդգրկված է եղել հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում: Նրանցից 39-ն է մասնակցել քվեարկությանը, որոնցից 33-ն «Այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, 3-ը՝ «Ոչ»: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 37 քաղաքացի ընդգրկված է եղել հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում: Բոլոր քաղաքացիները մասնակցել են քվեարկությանը և միաձայն «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին: «Ոչ»-ն այստեղ 0 ձայն է ստացել:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում նույն իրավիճակն է: 24 քաղաքացի է ընդգրկված եղել հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում: Քվեարկությանը, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցել են բոլոր քաղաքացիները և միաձայն կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս