Բաժիններ՝

Պերմյակովի գործը հանձնվել է հայկական կողմին

ՀՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին` Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով արդյունավետ փոխգործակցության եւ սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշման համար:

«Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին», – ասել է ՀՀ Նախագահը` ընդունելով ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:

Նշենք, որ Մ. Սոկոլովը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցներ հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս