Բաժիններ՝

Բաղրամյան պողոտայում է նաև Վլադիմիր Գասպարյանը` իր տեղակալների հետ

Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաք-պայքարը շարունակվում է: Ցուցարարների քանակն այսօր ավելի շատ է, քան նախորդ գիշեր:

Ոստիկանները ավելացրել են ուժերը պողոտայի արգելապատնեշի մոտ. այսօր նրանք կանգնած են չորս շարքով: Պողոտայում են նաև մեծաթիվ կարմիրբերետավորները։ Հանրահավաքի վայր է եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն` իր տեղակալների, ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ։

Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ այսօր ամենաբազմամարդ հանրահավաքն է: Մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, պատգամավորները կրկին կենդանի պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930