Բաժիններ՝

«Եթե այստեղ մայդան չկա, ինչպես մենք ասենք, մայդան կա»

«Ես լինում եմ այնտեղ, որտեղ կա անարդարության խնդիր»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրա՞ստ են պայքարել երկրում առկա մյուս անարդարությունների դեմ:

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական կուսակցությունները չգլխավորեցին այս շարժումը, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Որովհետև մենք թույլ չտվեցինք, որ քաղաքական ինչ-որ մի կառույց փորձի իրենով անել այն մաքուր նպատականերն ու գաղափարը, որոնք այսքան մարդ է հավաքել այստեղ, որովհետև եթե նկատենք, վերջին տարիներին չի եղել այդպիսի մի դեպք, որ քաղաքական որևէ կուսակցություն կամ որևէ կառույց կարողանա այսպիսի բազմություն պահել ու այն էլ մաքուր նպատակով»:

Վաղինակ Շուշանյանն ասաց, որ երեկվանից իրենց պահանջներին ավելացրել է ևս մեկը՝ պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Իսկ ինչ վերաբերում է «ոստիկանը մերն է կոչին»… նորից եմ հորդորուն մեր քաղաքացիներին՝ այո, ոստիկանը մերն է, նա մեր եղբայրն է, և կապ չունի, թե ինչից դրդված է գնացել այդ քայլին՝ միգուցե իր աշխատանքը չկորցնելու, միգուցե սպառնալիքի ճնշման տակ: Բայց խնդրում եմ բոլորին՝ ոստիկանին վատ աչքով չնայել, որովոհետև եթե մենք մի բանին նայում ենք վատ աչքով, ապա հակադարձ պատասխանն էլ ենք ստանալու»:

Հարցին, թե ինչո՞ւ են խուսափում «Մայդան» բառից, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Որովհեև մենք իրականում հենց մայդան չենք ուզում, որովհետև մայդանը արյունահեղություն էր, իսկ մենք խաղաղ դուրս ենք եկել: Միշտ էլ նշել ենք, որ մեր ակցիան կրում է միայն խաղաղ բնույթ: Մայդանն արդեն այնտեղ իրենից օրենքի խախտումներ էր ներկայացնում, իսկ մենք օրենքի խախտում չենք ուզում, որովհետև մենք օրինավոր երկիր ենք ուզում: Մենք բախում չենք ուզում: Մենք գրկաբաց ենք դիմավորել ոստիկաններին և ջրցան մեքենան: Մենք վարդեր ենք բաժանել, իսկ շատ լրատվականներ ասում էին, որ մենք այստեղ մահակներ և քարեր ենք բաժանել, և մենք երեկ ցույց տվեցինք, որ՝ ոչ, դրանք մահակներ ու քարեր չեն, դրանք վարդեր են, որոնք մեր քույրերին և մայրերին ենք տալիս, ովքեր մեզ հետ գիշերը ացկացնում ենք այստեղ»:

Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց, որ երևույթները պետք է ճիշտ բնութագրել. «Եթե այստեղ մայդան չկա, ինչպես մենք ասենք, մայդան կա: Ոչ մեկը չի խուսափում: Պարզապես իրերը կոչում ենք իրենց անուններով:»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս