Բաժիններ՝

Գիշերը ավտոտնակի դուռը բացած և այնտեղից գողություն կատարած անձանց հայտնաբերեցին

Ապրիլի 4-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ն և հայտնել է, որ իր ավտոտնակից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Վանաձորի Իսահակյան փողոցի վերջնամասում գտնվող ավտոտնակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաների 4 անիվները, դիմային թարթիչները և 1 բարձրախոս:

Հունիսի 25-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 1987 թ. ծնված Դավիթ Թ.-ն, 1989 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, 1994 թ. ծնված Հրանտ Մ.-ն, 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն և 1996 թ. ծնված Նարեկ Ս.-ն:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս