Բաժիններ՝

«Մենք ունենք հիանալի երիտասարդներ, ունենք անհատականություններ». հոգեբան

«Եթե կան որոշակի հասարակական խլրտումներ, որոշակի տագնապային վիճակներ, ապա այդ դեպքում հավաքվում է որոշակի սոցիալական խումբ, որը կարող է դառնալ խաղաղ ցուցարար, կամ անկառավարելի ամբոխ: Եթե հոգեբանական առումով վերլուծենք այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ապա այստեղ այդ խումբը ամբոխ չդարձավ»,- այսօրվա ասուլիսին ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Ըստ հոգեբանի՝ կային առաջնորդներ, որոնք կարողացան պատվով կատարել իրենց գործը ու թույլ չտալ, որ այդ «մենք»-ը մասնատվի. «Որոշակի տարաձայնություններ, իհարկե, եղան, բայց կարողացան պատվով դուրս գալ այդ իրավիճակից: Մենք ունենք հիանալի երիտասարդներ, ունենք անհատականություններ, որոնք պահանջում են, որոնք ցանկանում են, ապրում են երկրում, որը իրենց հարիր է, հաճելի է»:

Լրագրողների հարցին՝ հիասթափություն չառաջացա՞վ մարդկանց մոտ, երբ հասարակությունը բաժանվեց երկու մասի, հոգեբանը պատասխանեց, որ առաջացավ տագնապ, այլ ոչ հիասթափություն, բայց դա էլ պայթյունավտանգ չեղավ:

«Այս օրերին շատ հետաքրքիր էր լրագրողների կապը հասարակության հետ, և ես որպես քաղաքացի, իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել լրատվական դաշտին»,- եզրափակեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս