Դիմորդի մոտ հատուկ սարք է հայտնաբերվել. a1plus.am
a1plus.am-ը գրում է. Մասնավոր բուհերի վիճակը այս տարի շատ վատ է: «35 մասնավոր բուհեր են գործում, սակայն 8-9 բուհեր ունեն դիմորդներ», -այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով՝ ծնողները եւ դիմորդները նախընտրում են դիմել պետական բուհեր, քանի որ եւ վարձավճարը նույնն է:
Գագիկ Մելիքյանն այսօր ամփոփում էր միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքները:
Քննությունների առաջին փուլին մասնակցել է 11833 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ 500-ով պակաս է: Ամենաշատ դիմորդները Երեւան քաղաքից են՝ 3347, իսկ ամենաքիչ դիմորդները կրկին Վայոց ձորի մարզից են՝ 237:
Դիմորդներից շատերը քննություն են հանձնել հայոց լեզու առարկայից, իսկ իտալերենից եւ պարսկերենից ոչ մի դիմորդ քննություն չի հանձնել։
Քննությունների առաջին փուլից բացակայել է 1088 դիմորդ:
Նրա խոսքերով՝ մի դիմորդի մոտ հայտնաբերվել է WIFI սարք, իսկ մեկ այլ դիմորդի մոտ էլ հայտնաբերվել է հատուկ սարք, որի օգնությամբ դիմորդը ոչ միայն կարողանում է խոսել, այլ նաեւ ստանալ ինֆորմացիա դրսից:
Մանրամասներն՝ այստեղ