Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց հայրենատեր ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ,
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, շուրջ 46.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 61-րդ տարեդարձը, և մաղթում քաջառողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքների շարունակականություն ու հայոց պետականաշինության կողքին մշտապես լինելու աստվածային օրհնություն:
Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի՝ թող Ձեր իմաստությունն ու փորձը անպակաս լինի հայկական Բարձրավանդակից՝ միշտ կայուն ու անխոցելի պահելով հայոց պետականությունն ու հայոց հողը:
Աշխարհաքաղաքական և տարածքային կառավարման բարդ ու հակասական համաշխարհային նոր իրավիճակներում, Դուք, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի, կարողացաք Ձեր բազմափորձ դիվանագիտական հմտությունների շնորհիվ կայուն և անխոցելի պահել երկու հայկական հանրապետությունները՝ զորավիգ լինելով մեր ազգային նպատակասլացությանն ու երկրի ապագային:
Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք իրական հայրենասերի վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին՝ ղեկավարելով ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն…
Ձեր և մեծանուն հայ հերոսների վճռականության, անկոտրում ոգու, հայրենապաշտության արժեքային համակարգի անկասելի գործադրմամբ հինավուրց հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին խառնածին ցեղերի միավորման արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը հերոսացվեց նորագույն պատմության մեջ, և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը…
Արցախյան վերազարթոնքի փառավոր հերոսամարտից մինչև պետականաշինության խնդրահարույց ներկա օրերը Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական-հայրենասիրական շահերի օգտին ցուցաբերվող սթափությունը ուժ ու համարձակություն է ներշնչում հայրենատեր քաղաքացիներին, հանձինս մեզ` «Հայոց Արծիվներիս»` մշտապես Ձեր, հայոց անպարտելի ժողովրդի, ազգային բանակի, հայոց պետականության կողքին լինելու, մեր դժվար ձեռքբերումները պահպանելու համար:
«Հայոց Արծիվներս» եղել և մնալու ենք «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեքային համակարգի կրողն ու ջատագովը և պատրաստ ենք այն փոխանցել գալիք սերունդներին, որպես համայն հայության միասնության հիմք:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մեր անմնացորդ նվիրումն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ՝ հայոց պետականաշինության բոլոր բնագավառներում:
Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:
Խորին հարգանքով` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակականկազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան