Բրյուսելում հայ են սպանել

Բրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։ Այս մասին տեղեկացնում է lacapitale.be-ն։

Համաձայն մամուլում շրջանառվող վարկածի՝ երիտասարդը հաշվեհարդարի զոհ է դարձել, թեպետ նրա հարազատները պնդում են, որ նա ուղղակի անհարմար պահի հայտնվել է անհարմար վայրում։

Ֆերդինանդ Լենուար փողոցի բնակիչները ոստիկանություն էին զանգել այն բանից հետո, երբ շարունակվող կրակոցներ էին լսել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին երիտասարդի դին։

Ականատեսների վկայությամբ՝ փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին երիտասարդը չէր մասնակցել։

Թարգմանությունը՝ news.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930