«Կարելի է ասել՝ ամուսնու կողմից գնդակահարվել է». Ամուսնու կողմից հրազենային վնասվածքներ ստացած կնոջ կյանքին վտանգ է սպառնում
Ամուսնու կրակոցից հրազենային վիրավորում ստացած Մելինե Ասատրյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կատարվում է վիրաբուժական առաջնային մշակում նեյրոխիրուրգիական առումով։ Նա նշեց, որ կնոջն ընդունել են մոտ մեկ ժամ առաջ ծննդատնից։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել պալատում. «Կարելի է ասել՝ ամուսնու կողմից գնդակահարվել է հրազենային զենքով, վիրավորված տեղափոխել են մեր հիվանդանոց, կատարվել ենանհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ և լաբորատոր, և գործիքայի ԿՏ հետազոտություն, գլուխ-պարանոց-լրծքավանդակ-որովայն։ Հայնաբերվել են բազմաթիվ գնդակային բեկորային վիրավորումներ, նախնական տվյալներով երեք գնդակային վիրավորման հետ գործ ունենք»։
Նրա խոսքով՝ վիրավորումները պարանոցի, ուսահոդի, ծոծրակային շրջանում են, գնդակներից մեկը կարծես թե դուրս է եկել, մյուս երկուսը գտնվում են իրանում։ Հիվանդի կյանքին վտանգ է սպառնում։