ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը
Քիչ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Բուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշեցինք պարզել, թե քանի միավոր զենք որ պետական մարմնի կողմից և ով է պարգևատրվել զենքով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Անահիտ Վ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:
Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:
Ինչ վերաբերվում է ջրի համին, ապա պետք է ասել, որ այժմ Նորագավիթը ջուր է ստանում Արարատյան ջրաղբյուրից, որը լիովին համապատասխանում է որակին ներկայացվող պահանջներին: Ուրիշ է, որ, կապված ջրի բաղադրության հետ, այն, ինչպես եւ համակարգի մնացած 9 աղբյուրները, ունի իր բնորոշ համը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Նրանց որդին բանակում է, իսկ դուստրն ամուսնացել է ու բնակվում է արտասահմանում:
Հուլիսի 30-ին «Բլից ինֆո» ակումբում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2015 թ.-ի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերի մասին վիճակագրական տվյալները:
Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որպեսզի նա ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը:
ԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարվեց մեկնաբանել կամ գնահատական տալ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակված կետերին:
Աշշխատանքային օրը սեպտեմբերի 14-ից կտեղափոխվի շաբաթ՝ սեպտեմբերի 19-ին:
Հուլիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է:
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված […]
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:
Երևանի Կարապետ Ուլնեցի և Բաբայան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների գործով ենթադրյալ կասկածյալը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 168.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա վիրահատվել է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հետախուզում է հայտարարվել Կապան քաղաքի բնակիչ 36-ամյա Ալեն Ռոբերտի Հովհաննիսյանի նկատմամբ:
«Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ առաջին 1000 հարկատուների և նրանց վճարած հարկերի մասին երեկ հրապարակած տեղեկանքից պարզ է դառնում, որ որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը:
«Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:
Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում ինքնաթիռի աղետի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն:
Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հուլիսի 29-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը: