Հաստատվել է ոստիկանության գործունեության բարեփոխման ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 23-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից: Նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխման շարունակությունը:

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ կառավարությունը սահմանել է գործընկեր հասարակական կազմակերպությունների, թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովում ՀԿ-ների ներկայացուցիչների ընտրության կարգերը:
Նիստում հաստատվել է ՀՀ ազգային վիճծառայության ծրագրերից մեկի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը:

Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2015թ. հունիսի 15-ից մինչև 2017թ. հունիսի 14-ի իրականացնել «2015թ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն»: Այդ նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը վիճծառայությանն է հատկացնելու ավելի քան 466 մլն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս