Հակառակորդի ակտիվությունը ճնշվել է. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում`հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031