Ամուսինների սպանության գործով ենթադրյալ կասկածյալի վիճակը կայուն ծանր է. նա կրակել էր քունքին` փորձելով ինքնասպան լինել

Երևանի Կարապետ Ուլնեցի և Բաբայան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների գործով ենթադրյալ կասկածյալը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 168.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա վիրահատվել է:

Նշենք, որ երեկ կրակոցներ էին արձակվել Կ. Ուլնեցի փողոցի 30 շենքի բնակիչներ Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ` Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ովքեր ստացած հրազենային վնասվածքներից մահացել էին: Ըստ Ոստիկանության հաղորդագրության` ենթադրյալ կասկածյալին ոստիկանության ծառայողները նկատել են ենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում, ով, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031