Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 1982 թ. ծնված Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ և նկարներ:
Օգոստոսի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:
Մինչև 2018 թ-ը Շիրակի մարզի գյուղական համայնքներն ու Գյումրին ամբողջությամբ կապահովվեն 24-ժամյա ջրամատակարարմամբ:
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին օրերս բերված հանձնուքի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետևյալ տեղեկատվությամբ.
Օգոստոսի 25-ին, ժամը 15.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն:
Կողոպուտ կատարողի դեմքը արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Օգոստոսի 26-ին, ժամը 1-ի սահմաններում, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանության ծառայողները Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1991 թ. ծնված Գևորգ Մ.-ին, 1982 թ. ծնված Արմեն Ե.-ին և հրավիրել 1975 թ. ծնված Գոհար Կ.-ին:
Փաստաբանի խոսքով՝ ներկայացվել է առերեսման արձանագրություն, որը տեղի էր ունեցել բոլորովին այլ անձանց միջև, իսկ իր հարցին, թե ինչ կապ ունի դա իր պաշտպանյալի հետ, ստացել է կապ չունի պատասխանը:
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչ Գիորգի Ագաջանյանը:
Օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Օգոստոսի 25-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Գետարգել գյուղ տանող ճանապարհին` Գետարգելի մեղվաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զեյթունում երեկ՝ օգոստոսի 25-ին, դանակահարության դեպք է գրանցվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ վիճաբանության ժամանակ ամուսինը դանակահարել է կնոջը, ով թեթև վնասվածք է ստացել:
Աշխարհի հզորներ ցավալի է բայց չպետք է մոռանանք որ դրա նախադեպերը բազմիցս եղել են դրանք կործանարար հետևանքներ են ունեցել մարդկության համար: Հարկավոր է ժամանակին զգուշանանք և մեր ապագան չկանգնեցնենք այդ վտանգի արջև:
ԱՄն-ն անհանգստացած է՝ կախված Ռուսաստանի կողմից Իրանին զենիթահրթիռային С-300 համալիրներ վաճառելու փաստից, հայտնում է TASS-ը:
Կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերադարձած կլինի արձակուրդից և ինքը կվարի նիստը:
«Ես նախևառաջ հարց ուզում եմ այս հարթության վրա դնել և ինձ համար բոլորովին երկրորդական հարց է՝ կազինո լինելո՞ւ է այնտեղ, թե՞ ոչ: Սա ընդհանուր անբարոյականության և բարձիթողի մոտեցման խնդիր է, և այս քայլով ևս նրանք ցույց են տալիս, որ իրենք զավթիչ, օկուպացիոն իշխանություններ են, ովքեր անելու այլ բան չունեն, քան երկիրը վաճառքի հանելն է՝ սկսած ընդերքից, վերջացրած նմանօրինակ կառույցներից»,- իր խոսքում նշեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 04.01-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը:
Մոնթեն 16 տարեկան է, ծնվել է ՄՈՒԿ /ДЦП/ հիվանդությամբ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, տարել է 2 վիրահատություն: Շատ խելացի և համեստ երեխա է: Այս տարի ավարտել է հիմնական դպրոցը, սակայն չի կարողանում գնալ ավագ դպրոց իրենց գյուղում դրա բացակայության պատճառով: Հարևան գյուղ հասնել առանց ուղեկցության Մոնթեն դժվարանում է, տրանսպորտ էլ չկա: Շ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը:
Ինչպես տեղեկացնում է ktre.com-ը, ուսանողների փոխանակման ծրագրով Ամերիկա մեկնած հայ ուսանողուհին երկուշաբթի գիշերն ավտովթարի զոհ է դարձել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ չի եղել «Այբ» հիմնադրամի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների կամ որևէ գործադիր կամ ղեկավար մարմնի կազմում:
Ավարտվեց թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում ՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի:
«Ծնողներս պատմում են, որ կյանքի տարբեր փուլերում երազում էի տիեզերագնաց, զինվորական, հրշեջ ու շատ այլ մասնագիտությունների մասին, բայց նախարար դառնալու մասին հաստատ չէի երազում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով առաջին դասարում ունեցած իր երազանքների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում այսօր սպանության դեպք է եղել. ըստ ոստիկանության՝ ամուսինը դանակով հարվածել է կնոջը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: