Բաժիններ՝

«Մենք արժանի սերունդ ենք թողել». Հայրենական Մեծ պատերազմի մասնակից

«Ես ուրախ եմ մեր երիտասարդներով, որ նրանք մեր գործը շարունակում են»-այսօր Հաղթանակի զբոսայգում 168.am-ի և aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայրենական մեծ պատերազմի գնդապետ Գերասիմ Հարությունյանը՝ խոսելով հաղթանակի օրվա խորհրդի մասին:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը տեսավ, թե հայ ազգն ինչքան համախմբված է, հայրենասեր է և ամուր, կայուն կանգնած է իր հայրենիքի համար:

Վետերանը համոզված է՝ իրենք արժանի սերունդ են թողել. «Մենք ուրախանում ենք մեր սերունդով, աշխարհն էլ ուրախացավ: Մեր սերունդներն այսօրվա դրությամբ շատ հոգատար և հայրենասեր են, շնորհիվ իրենց ծնողներին: Ես զոհվածների ընտանիքներին համբերություն եմ ցանկանում, շնորհակալ եմ, որ իրենց պես զավակներ են դաստիարակել, և նրանց հետ միասին նաև մանկավարժներից: Մենք՝ հայրենական պատերազմի մասնակիցներս, ուրախանում ենք: Փա՜ռք Արցախի արզատամարտիկներին, որոնք զոհվեցին»:

Գ. Հարությունյանը կարծում է՝ հայի գենից է, որ լինելով քանակապես և տեխնիկապես ավելի փոքրաթիվ հակառակորդից, կարողանում ենք ամեն անգամ հաղթել: Նրա խոսքով՝ հայերը հայրնեասեր են ու ամուր. «Ինչքան ուրախացա ես, որ մեր երկու աղջիկները, չեմպիոնները հաղթեցին: Մենք քիչ ենք, բայց ամուր, առաջավոր, կայուն ազգ ենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս