Արցախում վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը. վիճակը կայուն ծանր է. news.am
Արցախում վիրավորվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականը՝ 32-ամյա Արթուր Սարոյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ նա վիրավորում է ստացել օրեր առաջ, մարտական հերթապահության ժամանակ:
Արթուր Սարոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Բուժհաստատությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նա հրազենային վիրավորում է ստացել, վիճակը կայուն ծանր է:
Արթուր Սարոյանը կոնքազդրային հոդի ու աղիների վնասվածք ունի: