ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգստոս ամսվա վերջին:
Նա ունեցել է խաղամոլի հակումներ, տարբեր բուքմեյքերական գրասենյակներում կատարել խաղադրույքներ, մեծ գումարներ տանուլ տվել, պարտքեր կուտակել: Նշված պարտքերի մեծ մասը մարել է հայրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկերչական սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի ոսկերչական սրահներից մեկում հափշտակել են 12-13 գրամ քաշով ոսկյա թևնոց՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի […]
Ես՝ Հակոբ Նազարի-Դեխնավիս ծնվել եմ Իրանի Թեհրան քաղաքում 1948թ․ մարտի 19-ին։ Ծնողներս՝ Հրանտ եւ Ռուբինա Նազարի-Դեխնավիները հայ են, Իրանի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ։
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն արձանագրում է, որ վարչախմբի ջղաձիգ քայլերն ընդամենը ուժեղացնում են օր առաջ իրենից ձերբազատվելու մեր վճռականությունը»:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք է սկսելու:
Օգոստոսի 21-ին սրճարանի մոտ բռնության ենթարկված «Պանտեռա» անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանը կայուն ծանր վիճակում է:
Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից:
«2100թ. մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կհասնի 11.2 միլիարդի»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Օգոստոսի 28-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտու փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբողջ աշխարհում անհայտ կորած անձանց թիվը ավելանում է նոր հակամարտությունների ծագման եւ սառեցված հակամարտությունների թեժացման արդյունքում: Ավելի քան 25 տարի ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հարազատները դեռեւս անորոշության մեջ են, իսկ նրանց իրավական, սոցիալական, առողջապահական եւ շատ այլ խնդիրները՝ չլուծված:
Օգոստոսի 27-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. հիվանդանոցից հաղորդում էին, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Օգոստոսի 21-ին ժամը 17:15-ի սահմաններում «Ոսկու շուկա»-յի աշխատակից Նելի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից և տուն չէր գնացել:
Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
Օգոստոսի 28-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Զարիայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հորդորել են իրեն ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ավետիք Բուդաղյանը լարված էր և շատ անտրամադիր: Հարցրել է, թե ինչ է պատահել, պատմել է, որ «Սդղի գյոլից» վերադառնալիս ավտոմեքենայի մեջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նրանից պահանջել է բիզնեսի կեսը: Եղբայրն ընդդիմացել է, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել: Այնուհետև Սուրիկ Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը հարվածել են նրան և իջեցրել ավտոմեքենայից: Եղբոր պատմածից զայրացել է, ասել, որ գնում է Ղարաբաղ և դուրս եկել տնից:
Օդանավակայան թաղամասի բնակիչները դժգոհում են 50 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի աշխատանքից: Նրանք իրենց բողոքն արտահայտել են Գյումրու քաղաքապետարանում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ սակայն հանդիպել չի հաջողվել:
Օգոստոսի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Երևանի Ալեք Մանուկյան և Գնունի փողոցների խաչմերուկից, անասնագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Շիրակի մարզի մի շարք համայնքներում առկա է գազաֆիկացման խնդիրը: Դրանցից է նաև Ամասիայի տարածաշրջանի Գտաշեն համայնքը: Մ
Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քան աքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
Վաճառողուհիների տեղեկացմամբ՝ տեղական «Արցախկաթ» եւ «Առաջնեկ» (Մու-Մու) ընկերությունները կաթ մատակարարելու են միայն օգոստոսի 30-ից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Արագած Թամրազյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։
Ժամանակակից կյանքում ԶԼՄ-ների դերը հասարակության հոգական առողջության կյանքում ունի լուրջ կշիռ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
34-ամյա տղամարդն սպանվել է համագյուղացու կողմից՝ 2015թ. օգոստոսի 27-ին՝ ժանը 08:00-ի սահմաններում։ Առերեւույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՍ» տեսակի գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ինքնաձիգից Պտղնու ձորում՝ 300մ հեռավորությունից կրակել և սպանել է Պտղնու ձորում գտնվող ձկնաբուծարանի մոտ կանգնած Արսեն Ազիզյանին: