Բաժիններ՝

Հայրենական պատերազմի վետերան 96-ամյա տանկիստը պատրաստ է կռիվ տալ հանուն Արցախի

Հայրենական մեծ պատերազմի վետերան 96-ամյա Նորայր Առաքելյանը պատրաստ է գործի դնել տանկիստի իր գիտելիքներն արդեն Ղարաբաղյան ճակատում: Պատերազմի դաժանությունը տեսած պապիկը, սակայն, չի ցանկանում, որ նորից կռիվ, անմեղ զոհեր լինեն: Լրագրողների հետ զրույցում իր անցած ուղու մասին պատմելով` վետերանը վերհիշեց, որ օր ու գիշեր արթուն սպասում էին ֆաշիստների հարձակմանը, հետո մեծ ջարդ տվեցին նրանց: «1941 թվականին Հիտլերն ուզում էր գրավել Մոսկվան, մենք ջարդեցինք նրանց 100 տոկոսով. 150 հազար գերի էինք վերցրել, 250 հազար տանկեր էինք շարքից հանել, մեր Կատյուշան գործում էր նրանց Անդրյուշայի դեմ, ի վերջո ստիպեցինք, որ նահանջեն»,- ասաց Նորայր Առաքելյանը:

Վետերանի խոսքով` 1946 թվականին էլ պատրաստվում էին «ջարդել թուրքին, բայց Չերչիլն ու Ռուզվելտը չհամաձայնեցին»:

Հարցին ի պատասխան, թե հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, 96-ամյա վետերանը նշեց. «Այսպիսի մեծ կռիվներից հետո ես ցանկություն չունեի, որ Ղարաբաղը տան թուրքերին: Դա Ստալինի ծրագիրն էր: Թուրքերը (նկատի ունի ադրբեջանցիներին) 8 միլիոն էին, հայերը 1.5 միլիոն, բայց հայերը ազգային մեծամասնություն էին, թուրքերը փոքրամասնություն: Մենք միշտ էլ ծաղրում էինք` այ մարդ, 8 միլիոն եք դուք, բայց 1.5 միլիոն հայից Հայրենական մեծ պատերազմում 170 հերոս տվեցինք, Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան և այլք: Մենք ցանկություն չունենք, որ պատերազմ լինի, հայը քիչ է, թուրքը շատ: Նրանք մեր գլխին պատուհաս են դառնում, բայց մենք դրանց կջարդենք: Ցանկանում ենք, որ թուրքերը հայերին վնաս չտան, բայց չի ստացվում: Թող Ղարաբաղում այդպիսի ջարդ չլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս