«Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»…

Քրիստոսապա՛շտ և ազգապա՛հ հայրենակիցներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և   անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ  մայիսյան Եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և մաղթում անընդհատ հզորացող ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ  հայոց ազգային բանակ, հայկական անկոտրում միասնություն ու անհաղթահարելի կամք,  հայոց  ոգու անխորտակելի թռիչք, միասնական  Հայրենիք և անսասան հավատք առ Աստված:

Եռատոնն սկսվում է մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով, կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները:

1945թ. մայիսի 9-ին  մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով, հաղթանակ, որը  հայոց սահմաններից  ընդմիշտ վտարեց թուրք բարբարոսին… Փա՛ռք ու պատի՛վ նրանց անմոռաց հիշատակին…

1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք  Շուշին…

Հազար փա՛ռք  Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց  քաջերին…

Նույն թվականին ձևավորվեց  ԼՂՀ  պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական Արցախ աշխարհի  սահմանները…

Կեցցե՛ ԼՂՀ հերոսական բանակը…

Փա՛ռք մեր ժողովրդին, նրա փառավոր  անցյալին, Վարդանանց պատերազմի «Մահ իմացյալ անմահներին», նրանք մայիսյան ճակատամարտում ամրագրեցին Հայրենիքի և Աստծո հավերժությունը:

Կրկին շնորհավորելով դժվար փորձություն անցած մեր հպարտ և անկոտրում Մեծ ժողովրդին՝ մենք՝ մեր ավագների փորձի երդվյալ ժառանգորդներս, կոչ ենք անում բոլորին համախմբվել հայոց պետականության դրոշի շուրջ, անխոցելի ու հզոր պահել մեր Հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն:

Հաղթարշավների շքերթը փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությամբ և ասում. «Դու հավե՛րժ ես, ի՛մ  Հայաստան»…

Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031