Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ կալանավոր Կ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների միջից հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով:
Օգոստոսի 26-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելիքյան փողոցի թիվ 15 շենքի բակում ավտոմեքենայից գողություն է կատարվել:
Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
armtimes.com-ի փոխանցամբ՝ Գագիկ Ծառուկյանի ախոյան-սանիկ Արթուր Հարությունյանի «Կինգ դելյուքս» ընկերությունը սնանկացել է դատարանի վճռով: Հայաստանի ներսում և դեպի Ռուսաստան բավական մեծ ծավալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին:
Դատարան է ուղարկվել Թալինի՝ արդեն նախկին զինվորական կոմիսար, կոչումով մայոր Տիգրան Հայրապետյանի և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը: Գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին, 1965 թ. ծնված Յուրիկ Ճ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Նոյեմբերյանի կենտրոնական մասում անհայտ անձինք վիճաբանել են իր և ընկերոջ` Գառնիկ Չ.-ի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի ենթարկել՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Գառնիկ Չ.-ին` գլխի շրջանում վնասվածք:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի բակում կնոջ դի կա:
«Այստեղ ամեն ինչ արյան մեջ կորած էր: Մահճակալը, բարձերը, ծածկոցները նույնպես արյունոտ էին: Երկու ներքնակները նույնպես: Երբ մտանք բնակարան, ապա հատակին տեսանք շաղ տված փողեր, դոլարներ»,- հայտնել է կինը:
Օգոստոսի 26-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչամերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ոսկերչական արհեստանոցում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, մասնակցության աստիճանը։
79-ամյա տղամարդը սայթաքել է խոնավ քարերի վրա իր ֆիլմի էպիզոդներից մեկի նկարահանման ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Օգոստոսի 27-ին, ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտեի» իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին:
Վկաներից մեկը մասնավորապես չէր հիշում՝ արդյոք նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Նա նշեց, որ հիշողության հետ խնդիր ունի, շուտ է մոռանում ամեն ինչ:
Այսօր ծնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 6-րդ երեխան՝ տղա:
«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, – ասաց դեսպան Միլսը, – համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջայանը հերքում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունները:
2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակչուհի, 2010թ ծնված աղջիկ երեխա։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։
Օրերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:
Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան:
Երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենց փող. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15 համարների և 135 դպրոցի ջրամատակարարումը:
Ամուսինը գտնվել է ՌԴ-ում, իսկ կինը բնակվել է ամուսնու ծնողների հետ: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել կնոջ և ամուսնու ծնողների միջև: Կինը 9-ամյա դստեր հետ հեռացել է հայրական տուն: Ամուսնու ծնողները ցանկացել են տեսակցել իրենց թոռնուհուն, սակայն կինը թույլ չի տվել, և ամուսնու հայրը դիմել է հոգաբարձուների խորհրդին: Խորհուրդը թույլատրել է շաբաթը մեկ անգամ տեսակցել թոռնուհուն:
Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած և օրերս վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գևորգյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, սովորում էր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում: