Մահացել է «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիրներից Կարեն Ղազարյանը. «Երկիր մեդիա»
59 տարեկանում մահացել է «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիրներից եւ ջոկատի ռազմական խորհրդի անդամ Կարեն Ղազարյանը. տեղեկանում ենք «Երկիր մեդիա»-ից:
Նա ունեցել է մարտական հարուստ ուղի: Մասավորապես` մասնակցել է Գետաշեն-Մարտունաշեն գյուղերի պաշտպանությանը, Լաչինի համար մղվող մարտերին, մի շարք գյուղերի ազատագրման մարտական գործողություններին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կարեն Ղազարյանը պարգեւատրվել է Արցախի եւ Հայաստանի կառավարական եւ գերատեսչական պարգեւներով:
Կարեն Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 11-ին` ժամը 18-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` մայիսի 12-ին` ժամը 14-ին, Եռաբլուրում: