Բաժիններ՝

Մահվան ելքով պատահար Վերիշեն գյուղում

Մայիսի 9-ին, ժամը 20.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի թիվ 283 տան դիմաց էլեկտրասյանը ավտոմեքենա է բախվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, 1989 թ. ծնված Մուշեղ Մ.-ն իր վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Վաղատու-Վերիշեն ճանապարհին՝ «Աջո» կոչվող տաղավարի հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գուրգեն Միրումյանին, ապա նրան 1982 թ. ծնված Ալիկ Մ.-ն իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով, արդեն մահացած տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում Մուշեղ Մ.-ն իր ավտոմեքենայով երթևեկել է Ալիկ Մ.-ի ավտոմեքենայի հետևից և Վերիշեն գյուղի 1-ին փողոցի 53-րդ տան դիմացի ճանապարհահատվածում բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով անգիտակից

վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս