Այս պահին «Սիրահարների այգում» տեղի է ունենում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը: Նախաձեռնույան համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա ակցիան ունի մոբիլիզացիոն բնույթ:
Որոնվում են ոսկերչական սրահից գողություն կատարած անձինք:
Ռուսական «OPT» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ օրեր առաջ Դոնի Ռոստովի մարզի բնակիչ Ռաֆայել Խլղաթյանը իր վարած ավտոմեքենայով բախվել էր մի քանի մեքենաների, որի պատճառով տեղի բնակիչների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել։ Տղան ստացած վնացվածքներից մահացել էր։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2015թ. սեպտեմբերից սկսվում է հայատառ «.հայ» դոմենային գոտում դոմենային անունների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Վասիլևա փողոցի թիվ 118 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Հ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ իրենց շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել ոչ թե 20 րոպեի ընթացքում, այլ 10 րոպեի:
Լուրջ էներգախնայողություն կլինի, եռակի կրճատվելու է էլեկտրաէներգիայի ծախսը, նաև համակարգը դառնում է հուսալի, անվտանգ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործի քննությունը։
Ողջունելի է, որ քաղաքականությունն այնպիսին է, որ ներառական կրթությունն ընդունվում է որպես անհրաժեշտություն: Հայաստանում այժմ կա մոտ 140 ներառական դպրոց, բայց մեզ մտահոգում է` արդյո՞ք դրանք 100%-ով ներառական են, ֆիզիկական մատչելիություն կա՞ այդ դպրոցներում:
Վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթական ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման հարցը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում` շարունակելով իրականացվող բարեփոխումները:
Աղջիկը պառկած էր փողոցի մեջտեղի հատվածում՝ անշարժ և դեմքն ամբողողջությամբ արյունոտված
2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Դպրոցում ուսուցչի առաջնորդությամբ մեկնարկում է դրանք հաջողությամբ հաղթահարելու դասընթացը՝ գիտելիքի ձեռքբերմամբ, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենիքը սիրելու այբուբենի ուսուցանմամբ, դասընթաց, որն ավելի հաստատուն եւ հիմնավոր տեսք է ստանում արդեն բուհական միջավայրում, զինծառայության մեջ, աշխատանքային գործունեության ընթացքում:
Երիտասարդը նշված հասցեում մոր հետ է բնակվել, տան միակ երեխան է: Ապրել են սոցիալապես ծանր պայմաններում, Հայկը մշտական զբաղվածություն չի ունեցել, աշխատել է որտեղ պատահի:
Օգոստոսի 31-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվեց. զանգահարել էր մի քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Մարգարյան փողոցի 41 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:
Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին և աշակերտներին:
Ռոստովի մարզի գյուղերից մեկում համագյուղացիները ծեծելով սպանել են 22-ամյա հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված 2 արագաչափ սարքերը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Արզումանյան փող. 20, 20/1 և Շինարարների 13 համարների ջրամատակարարումը: