Բաժիններ՝

Անահիտ Բախշյանն առաջարկում է հերոսների անունով փողոցներ անվանակոչել

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների   ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:

Նման բանավոր առաջարկ   ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»:

Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաև Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից և առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս