
«Ես ամեն ինչի պատասխան տվողը չեմ». Էդուարդ Շարմազանովը՝ ICIJ-ի հրապարակած պանամական թղթերի մասին

«Միհրան Պողոսյանն ինչ է արել, ոնց է արել, ես ամեն ինչի պատասխան տվողը չեմ, ամեն ինչի պատասխանն էլ, մեծ ցանկության դեպքում, չեմ կարող ունենալ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ ICIJ-ի հրապարակած պանամական այն թղթերին, որոնց մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում: Հիշեցնենք, որ այդ անունների մեջ է նաև ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Հարցին՝ ըստ նախնական պատկերի՝ մեղավորություն ունե՞ն այդ մարդիկ, որ օֆշորում գրանցված բիզնեսների են տիրապետում, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ես դատավոր չեմ, իրավաբան չեմ, իրավապահ համակարգի ներկայացուցիչ չեմ: Բոլոր նրանք, ովքեր կպարզվի, որ կասկածելի գործարքների մեջ են, ում դատարանը կպարզի, որ մեղսավորության մեջ են, կպատժվեն՝ անկախ նրանից՝ դա ե՞ս եմ, թե՞ դուք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: