Արմենչիկի՝ զինվորներին «օգնության» դեպքով ուսումնասիրություններ են կատարվելու. ՊՆ. news.am
ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած «Արմենչիկը», թե որ զորամասում եւ երբ է ինչ-որ օգնություն տրամադրել զինվորներին, հայտնի չէ : Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են սկսվելու:
«Թե երբ եւ որտեղ է կատարվել, տեղյակ չենք, հնարավոր է նաեւ, որ հին տեսանյութ լինի: Մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվելու»,-ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: