Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում ս.թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի առնչությամբ։
Երիտասարդ տարիքում նախարար է նշանակվել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա եւս 32 տարեկան է եղել, երբ նշանակվել է պաշտպանության նախարար: Խոսքը սպարապետի՝ առաջին անգամ նախարար եղած ժամանակաշրջանի մասին է: 1959թ. ծնված Վագզեն Սարգսյանը 1991-1992թթ. եղել է պաշտպանության նախարար:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները եւ դրանց բացատրությունները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում անդրադարձել է իր և Հայկոյի հարաբերություններին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Իրադրությունն այս պահին շարունակում է լարված մնալ Ստամբուլի մի շարք թաղամասերում:
Մեր դատական համակարգում մի կույրաղիք կա՝ կոչվում է վճռաբեկ դատարան: Այն ոչնչով զբաղված չէ: Այնտեղ վիճակախաղ է: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղ լինի: Վճռաբեկ բողոքների 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, 5 տոկոսը վարույթ է ընդունվում՝ ընդ որում, վիճակախաղի սկզբունքով: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղի:
Հոգեբանական բռնության ականատես երեխաների մոտ առաջանում է վախ, տագնապ, կակազություն, գիշերամիզություն: Այս երեխաների համար իրականացվող խաղային թերապիաների ժամանակ բացահայտվում է վերջիններիս վերաբերմունքն ընտանիքի բռնարարի հանդեպ:
Այս տարի 6-րդ հրատապ ծրագրով ՇՄ-ին հատկացվել է 530 մլն դրամ, որից 27 միլիոն դրամ ուղղվել է Աշոցքի և Ամասիայի վարչական շենքերի՝ գյուղապետարանների տանիքների վերանորոգմանը:
Մարալիկի գերեզմանատնից բերման ենթարկվածների մոտ թմրամիջոց հայտնաբերվեց:
Քաղաքացի Ռոզա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Անահիտ Մ.-ից, ամսեկան 5 տոկոս տոկոսագումար վճարելու պայմանով, վերցրել է 11 հազ. ԱՄՆ դոլար գումար և նշված գումարը վերցնելու հետ կապված բոլոր պայմանավորվածություններն ինքը ձեռք է բերել նրա որդու՝ Սերգեյ Մ.-ի հետ:
Ոստիկանները կործանարար որջ են բացահայտել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ջերմոցում կանեփ էին աճեցրել:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակիչներ Արսենն և Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործում:
Օրեցօր աշխարհում մեծ արժեք ու գնահատական են ստանում ձեռքի աշխատանքները: Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ» կազմակերպության նվերը`Ուիլյամի եւ Քեյթի նորածնի՝ բրիտանական այքայադստեր Շարլոտայի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան եւ հանդիպել աշխատակիցների հետ:
Նոյեմբերի առաջին շաբաթ, Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) կմեկնարկի Երևանյան 10-րդ «ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» 2015 թատերափառատոնը: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Գագիկ Ղազարէն:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցումասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող մետաղյա 34 խողովակների գողության մասին:
Սեպտեմբերի 10-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին է ներկայացրել Ընկերության նոր գլխավոր տնօրենին: «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշման համաձայն, պաշտոնը զբաղեցրել է Սերգեյ Գեննադիի Վալկոն, ով մինչ այդ Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալն էր:
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կմեկնարկի Ֆիլհարմոնիկի և ռուս հանրահայտ ջութակահար Վադիմ Ռեպինի ելույթով:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին Սյունիքի մարզի Թասի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկա. որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանու: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ:
«Այս նույն ուսուցչուհուց նույն դասարանի ծնողներից ոմանք բողոքել էին դեռ անցյալ տարի` տարրական գիտելիքներ չունենալու պատճառով, այն էլ` ապացույցներով, սակայն, ինչպես երեւում է, աշխատանքի անցնելու համար բավականին բարձր կաշառք են վճարել, եւ այդ գումարն արդեն մարսվել է, հետ տալ չի լինի: Ուրիշ կերպ չի կարող բացատրվել այս տեսակի կադրին դպրոցում պահելու տնօրինուհու շահագրգռվածությունը»,- գրել է օգտատերը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: