
Բնակիչը նախիրը տարել է արոտավայր և չի վերադարձել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ին վերսկսվել են Մ. Ղ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.45-ին Սյունիքի մարզի Թասի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկա. որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք ժամը 23.25-ին դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: